«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դադարեցրել է բանակցությունները մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ: Այդ մասին հայտնում է Kicker-ը:
Ըստ աղբյուրի, Նոյերը վիրավորվել է, որ իր պահանջները հրապարակվել են լրատվամիջոցների կողմից: Դարպասապահն իրեն անպաշտպան է զգում և չի ցանկանում բանակցությունների նոր փուլ սկսել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահը հնգամյա պայմանագիր է պահանջում Մյունխենից, իսկ «Բավարիան» առաջարկում է պայմանագիր մինչև 2023 թվականը: Նոյերի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը:
34-ամյա Նոյերը ամբողջ կարիերան անցկացրել է Գերմանիայում: Նա «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից՝ անցկացնելով 373 հանդիպում: