Իսպանական Տեներիֆե քաղաքի հյուրանոցների ասոցիացիան Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Լա Լիգայի ղեկավարությանն առաջարկել է երկրի առաջնությունն ավարտին հասցնել Կանարյան կղզիներում:
Ասոցիացիաների ներկայացուցիչներն առաջարկել են այս տարբերակը՝ հիմնվելով նրա վրա, որ կղզիները մեկուսացված են մայրցամաքային Իսպանիայից: Կանարյան կղզիներում են գտնվում «Լաս-Պալմաս» և «Տեներիֆե» ակումբների բազաները, որոնք հանդես են գալիս Սեգունդայում:
Բացի դա, կղզիներում, որը զբոսաշրջիկների շրջանում մեծ սեր է վայելում, բազմաթիվ հյուրանոցներ են կառուցվել, իսկ դա նշանակում է, որ այնտեղ կարելի է տեղավորել Լա Լիգայի և Սեգունդայի 42 ակումբների անձնակազմերին, հայտնում է Marca-ն:
Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև աշխարհի մյուս խոշոր մարզական իրադարձությունները, դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Լա Լիգայի 27 տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է, որը Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 2 միավորով: