Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը ինստագրամյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում 32-ամյա բրազիլացին չինգաչունգ է խաղում հայելու մեջ իր արտացոլանքի հետ ու պարտվում։ Պարտվող Լուիսը տխրում է, հաղթողն՝ ուրախանում։
«Պարտվողը մաքրում է տունը»,- գրել է Դավիդը։