Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մուսա Վագեն կարիերան կարող է շարունակել «Նյուքասլում», հաղորդում է Daily Star-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո առաջարկել կատալոնական ակումբի պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Վագեն մինչև այս մրցաշրջանի ավարտը անցկացնելու է «Նիսում»:
Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստը հետաքրքրել է նաև «Վեստ Հեմին»:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Վագեն 5 հանդիպում է անցկացրել ՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: