Ըստ corrieredellosport-i, «Միլանի» ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվայի ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է, որ «ռոսոներների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը ցանկանում են իրենց կազմում տեսնել փորձառու կիսապաշտպանին: 34-ամյա իսպանացին կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել «Միլան», քանի որ այս ամառ ավարտում է իր պայմանագիրը «Սիթիի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 28 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Սիլվան կարող է կարիերան շարունակել նաև Լա Լիգայում։