Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան պլանավորում են վերսկսել առաջնությունը մայիսի 29-ին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը:
El Chiringuito-ի հաղորդմամբ, առաջնությունը կվերսկսվի մայիսի 29-ին, իսկ տուրերը կկայանան 72 ժամը մեկ: Կա նաև տարբերակ, որ առաջնությունը կվերսկսվի հունիսի 5-ին կամ 6-ին:
Հայտնի է, որ խաղերի միջև տարբերությունը առնվազն 72 ժամ պետք է լինի: Որոշումը կայացվել է այսօր կայացած վիդեոկոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա Լիգայի ու ֆեդերացիայի ներկայացուցիչները: