Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնին կարծում է, որ «Յուվենտուսը» պետք է գնի «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Գաբրիել Ժեզուսին, հաղորդում է Calcio Mercato-ն:
«Ռոնալդուն կենտրոնական հարձակվող չէ: Նրանց իսկական 9 համար է պետք:
Հարի Քեյնը աշխարհի լավագույն հարձակվողներից է: Նա դեռ երիտասարդ է և կարող է օգնել «Յուվենտուսին»:
Այդուհանդերձ, կարծում եմ ՝ Գաբրիել Ժեզուսը ավելի լավ տարբերակ է: Նա նույնպես գոլային հրաշալի հոտառություն ունի: Բացի այդ, բրազիլացին ընդամենը 22 տարեկան է և կարող է զգալիորեն բարելավել իր խաղը»,- ասել է Տոնին:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ժեզուսը դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: