Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին կարող է վերադառնալ «Նապոլի», տեղեկացնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ նեապոլյան ակումբը պատրաստ է տարեկան 7 միլիոն եվրո վճարել ուրուգվայցուն:
Հիշեցնենք, որ Կավանին մինչև Ֆրանսիա տեղափոխվելը պաշտպանում էր «Նապոլիի» մարզական պատիվը:
Հավելենք, որ Լիգա 1-ի այս առաջնությունում Կավանին մասնակցել է 14 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի հեղինակ: