Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը պատասխանել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին:
«Ես այս տիտղոսը կկիսեի Մեսսիի և Կրիշտիանուի միջև: Երկուսն էլ անհավատալի ֆուտբոլիստներ են: Շատ, շատ տարիներ պետք է անցնեն, երբ նրանց նման մեկը հայտնվի»:
Վասկեսը կիսվեց նաև իր տպավորություններով ՝ «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու վերաբերյալ:
«Նա անհավատալի պրոֆեսիոնալ է: Նա միշտ պահանջում էր առավելագույնն ինքն իրենից և թիմակիցներից՝ դրանով իսկ ստիպելով բոլորին անել ամեն հնարավորը դաշտում»,- մեջբերում է Վասկեսին Goal-ը: