Լարո Սետյենը, ով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին է, ցանկանում է Նեյմարին կրկին տեսնել կատալոնական ակումբում, հաղորդում է Sport.es-ը:
«Նեյմարը լավագույն է: Այո, ես երազում եմ նրան կրկին տեսնել «Բարսելոնայի» կազմում»,- ասել է Լարոն:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2017-ին է հեռացել կատալոնական ակումբից:
Լիգա 1-ի այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել ՝ 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: