«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն «Աթլետիկոյի» դեմ (4-1).
«Այն գոլից հետո, որը մեզ դեսիմա պարգևեց, ես մտածեցի՝ «Հիմա ես կարող եմ հանգիստ մեռնել»:
Դա իմ ամբողջ կյանքի գոլն է: Դա փոխեց մեր ակումբի պատմությունը»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք՝ Ռամոսն «Աթլետիկոյի» հետ խաղի հաշիվը հավասարեցրեց հանդիպման ավելացված ժամանակում, երբ ցուցատախտակին 92:48 րոպեն էր: Արդյունքում «Ռեալը» կամային հաղթանակ տարավ 4-1 հաշվով ու պատմության մեջ առաջինը նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ Գավաթը: