Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ: Այս մասին գրել է լրագրող Նիկոլա Սկիրան թվիթերի իր էջում:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը կօգտվի պայմանագրի կետով նախատեսված՝ 31-ամյա ֆուտբոլիստին մեկ տարի թիմում պահելու հնարավորությունից:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավորությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ Մրցաշրջանի սկզբնամասում Մատիչը պլանավորել էր լքել «Մանչեսթեր Յունայթեդը» որպես ազատ գործակալ: Այս մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստն անցկացրել է 22 հանդիպում: