Անգլիական «Վեսթհեմի» փոխնախագահ Քարեն Բրեյդին հայտնել է, որ թիմի 8 խաղացողի մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի ախտանիշներ.
«Ես կարող եմ փաստել, որ ոմանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ գալիս, բայց ինչպես նրանք, այնպես էլ իրենց ընտանիքի անդամները, առողջ են, բայց ախտանշաններն ավելին են հուշում, քան սովորական հազն ու փռշտոցն են»,-ասել է Բրեյդին:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Վեսթհեմը» խաղացել է «Արսենալի» հետ, որից օրեր անց «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս: