Դանիայի հավաքականի և «Սաութհեմփթոնի» պաշտպան Յանիկ Վեստերգորը կարող է տեղափոխվել «Վերդեր», տեղեկացնում է Kicker-ը:
Նշվում է, որ «Վերդերը» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար: Կողմերը շարունակում են բանակցությունները:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանը նախկինում արդեն հանդես է եկել գերմանական թիմում (2014-2016 թվականներին):
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Վեստերգորը մասնակցել է 14 հանդիպման և դարձել` 1 գոլի հեղինակ: