Գերմանական «Այնտրախտի» նախկին մարզիչ Դրագոսլավ Ստեպանովիչը քննադատել է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, տեղեկացնում է CalcioMercato-n:
«Այդ տղան քայքայում է իր կարիերան: Նրա բախտը բերեց, երբ Ադի Հյուտերը որոշեց վստահել Լուկային:
Ես գիտեմ, թե նա ինչ զոհողությունների է գնացել, թե ինչպես է գիշերել մեքենայի մեջ ՝ ցանկանալով մեկ րոպե շուտ հասնել մարզման:
Երկրում կարանտին է, իսկ նա ձևացնում է, թե ոչինչ չի հասկանում:
Չեմ հասկանում նրան»,- ասել է Ստեպանովիչը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» որոշել է վաճառել Յովիչի տրանսֆերը: