Մյուխենգլադբախի «Բորուսիան» չի համաձայնել բաց թողնել թիմի հարձակվող Ալասան Պլեային կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնացիները ֆրանսիացու համար առաջարկել են 40-50 մլն եվրո, սակայն դա չի բավարարել գերմանական ակումբին:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ: