«Ինտերը» և «Յուվենտուսը» պատրաստ են մրցել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլիի համար: Հավանաբար, Միլանի և Թուրինի ակումբները կփորձեն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» նույնպես հավակնում է կիսապաշտպանին:
Վերջերս Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնին ասել է, որ «Յուվենտուսը» պետք է գնի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։