ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խումբը լիգաներին, ակումբներին ու ֆեդերացիաներին մրցաշրջանի ավարտի համար համար 3 ամսաթիվ է առաջարկել:
Սկզբում առաջարկվել է մրցաշրջանի վերջնաժամկետ սահմանել հունիսի 30-ը, սակայն մտավախություն է առաջացել, որ հնարավոր է թիմերը չհասցնեն լրացնել բաց թողնված խաղերը:
Ըստ այդմ, առաջարկվել է մրցաշրջանի վերջնաժամկետ սահմանել կամ հուլիսի 31-ը, կամ օգոստոսի 31-ը: Պարզ է դառնում, որ այդ պարագայում մյուս մրցաշրջանը ևս շատ ուշ կմեկնարկի: