Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի երրրորդ օրը Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին։
Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում հաղթել էր, սակայն այսօր պարտվեց: Հաղթանակի դեպքում Բազեյանը կնվաճեր օլիմպիական ուղեգիր:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Կորյուն Սողոմոնյանը, հաղթանակի շնորհիվ, դուրս եկավ 1/4 եզրափակիչ ու նվաճեց օլիմպիական ուղեգիր:
Հիշեցնենք, որ այսօր կայանալիք մարտերից հետո մրցաշարն անորոշ ժամանակով կդադարեցվի: