«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի թեստը կորոնավիրուսի համար դրական է եղել: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Այս պահին 20-ամյա հարձակվողը տանն է: Այժմ խաղացողը չունի հիվանդության որևէ ախտանիշ:
«Ֆիորենտինան» սկսում է ակումբի բոլոր այն անդամներին մեկուսացնելու կարգը, ովքերսերտ կապի մեջ էին խաղացողի հետ:
Վերջերս հայտնի դարձավ, որ «Սամպդորիայի» մի քանի խաղացողներ միանգամից վարակվել են կորոնավիրուսով: