Football-italia-ն հայտնում է, որ Իտալիայի ազգային հավաքականի՝ Գերմանիայի և Անգլիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Իտալիայի հավաքականը պետք է խաղար Անգլիայի հետ մարտի 27-ին, իսկ մարտի 31-ին`Գերմանիայի հետ:
Նախատեսվում է, որ երեքշաբթի կհայտարարվի Եվրո-2020-ի մինչև 2021 թվականը հետաձգման մասին: