Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հեռանալու մասին լուրերը շարունակում են տարածվել մեծ թափով։
Անգլիացի հարձակվողը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել Թուրինի «Յուվենթուսի» շարքերը։ Այս մասին գրում է Tuttosport-ը։
«Բիանկոներիները» վերջին շրջանում մշտապես հետաքրքրվում էին Մաուրո Իկարդիի ծառայություններով, որը վարձակալական հիմունքներով հիմա հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում»։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվենթուսը» Քեյնին ձեռք բերելու համար հնարավոր է օգտագործի այն փաստը, որ «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում դժվար թե հանդես գա Չեմպիոնների լիգայում։