«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ մասնագետը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլ է հաղթահարել: Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչում «Լայպցիգը» վստահորեն հաղթեց «Տոտենհեմին»՝ 4-0 ընդհանուր հաշվով (1-0 հաշվով, տանը 3-0):
Պատասխան հանդիպման ժամանակ, որը կայացավ Գերմանիայում մարտի 10-ին, Նագելսմանը 32 տարեկան և 231 օրական էր: Սա նոր տարիքային ռեկորդ է գլխավոր մարզիչների շրջանում մրցաշարի պատմության մեջ:
Նագելսմանը գլխավորում է «ՌԲ Լայպցիգը» 2019-ի ամռանից: Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտ: