«Փյունիկի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական, մասնակցելու համար Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի խաղերին:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մարտի 25-ին և 29-ին Ռուանդայի հավաքականը կհյուրընկալվի, իսկ այնուհետև սեփական հարկի տակ կընդունի Կաբո Վերդեի հավաքականին:
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին և Ռուանդայի հավաքականին առաջիկա խաղերում: