«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ ձմռաը ցանկանում էր տեղափոխվել «Ինտեր», բայց անգլիական ակումբը չհամաձայնվեց այդ որոշման հետ:
«Ես ինքս ինձ այլ տեղ էի տեսնում, վեց դժվար ամիսներ անցկացրեցի «Չելսիում»: Փորձեցի ամեն ինչ անել, որ հեռանամ: «Ինտերը» իմ առաջնահերթությունն էր, շփումներեղել են նաև «Լացիոյի» և «Տոտենհեմի» հետ: Բայց «Չելսին» չթողեց:
Դա իմ ընտրությունը չէր: Արդյունքում մարզիչը ինձ խոստացավ ավելի շատ խաղաժամանակ, ինչը տեղի ունեցավ: Ես կցանկանայի մասնակցել Եվրո-2020-ին: Ես շատ կտխրեմ, եթե ինձ չզանգահարեն Ֆրանսիայի հավաքականից: Հուսով եմ, որ «Չելսիի» կազմում իմ խաղը համոզիչ կլինի հավաքականի մարզչիների համար»,- մեջբերում է Ժիրուին Lequipe-ն: