Իսպանական «Բետիսի» գլխավոր մարզիչ Ռուբին խոսել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Ռեալ», «Բարսելոնա», «Աթլետիկո» … սրանք շատ ուժեղ թիմեր են, բայց պետք չէ վախենալ նրանցից: Բոլորի հետ էլ կարելի է խաղալ և հաղթել:
«Բետիսը» պատրաստվում է մեծ խնդիրներ առաջացնել «Ռեալի» համար»,- ասել է Ռուբին:
Հիշեցնենք, որ «Բետիս»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա վաղը ՝ 24:00-ին:
Հավելենք, որ «Արքայական ակումբը» իր ակտիվում ունի 56 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: «Բետիսը» 14-րդ հորիզոնականում է: