Պաշտպան Արամ Շախնազարյանը վիրահատվել է։ Այս մասին հայտնում է նրա նախկին ակումբի՝ «Լոկոմոտիվի» մամուլի քարտուղարությունը։
Վիրահատությունն անցել է շատ հաջող և «Լոկոմոտիվ» ՖԱ-ն, ինչպես ավելի վաղ հայտնել էր, հոգացել է բոլոր ծախսերը։
Հիշեցնենք՝ Շախնազարյանը վնասել էր ծնկի խաչաձև կապանը։
Հունվարի վերջին «Լոկոմոտիվը» հայտարարեց, որ խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, բայց կհոգա նրա վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը։
«Լոկոմոտիվ» ՖԱ-ն առողջություն և հաջողություն է մաղթում Արամին հետագա կարիերայում։