Եվրոպական բասկետբոլի գլխավոր մրցաշարում՝ Եվրալիգայում, առաջին ութնյակում տեղ գտնելու համար պայքարող «Բարսելոնան», «Մակքաբին» և «Ֆեներբախչեն» տարան հերթական հաղթանակները։
Սեփական խաղահրապարակում թուրքական «Ֆեներբախչեին» դժվարությամբ հաջողվեց կոտրել սերբական «Ցրվենա Զվեզդայի» դիմադրությունը՝ 66:63։ Էլ ավելի թեժ պայքարում անցավ կատալոնական «Բարսելոնայի» հանդիպումը հյուրընկալվելիս ընդդեմ «Ալբայի»։ Փոփոխական հաջողություններով անցած քառորդներում վերջնական հաջողությունը ժպտաց «Բարսային»՝ 84:80: «Մակքաբին» գերբարդ խաղում հաղթեց սեփական հարկի տակ առաջատար թուրքական «Անադոլուին»՝ 77:75, իսկ «Բասկոնիան» վստահ խաղով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Բավարիային»՝ 80:71: