Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալության խոսքեր է հայտնել բոլորից՝ իր ու իր մոր կողքին լինելու համար.
«Շնորհակալ եմ բոլորիցդ այս ծանր պահին իմ ու մորս կողքին լինելու համար: Այս պահին իրավիճակը կայուն է: Ես ու ընտանիքս շնորհակալ ենք բժիշկներին, ովքեր ամեն ինչ արեցին նրա համար»,-գրել է Ռոնալդուն թվիթերում: