Իտալիայի A սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Լեչչեն» ընդունել էր «Ատալանտային»։
Առաջին խաղակեսի մեկնարկում հյուրերը 2 գնդակ խփեցին․ սեփական դարպասը գրավեց Դոնատին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սապատան։ «Լեչչեն» չընկճվեց ու 29-րդ ու 40-րդ րոպեներին 2 գոլ խփեց․ աչքի ընկան Սապոնարան ու Դոնատին։ Երկրորդ խաղակեսում «Ատալանտան» կազմակերպեց գոլային հրավառություն։ Սապատան ևս 2 գնդակ խփեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Մալինովսկին, Մուրիելն ու Իլիչիչը։
«Ատալանտան» հաղթեց 7- 2 հաշվով ու 48 միավորով կշարունակի վստահորեն մնալ 4-րդ հորիզոնականում, իսկ «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է։