Իտալական Սերիա C-ի (երրորդ դիվիզիոն) «Պիանեզե» ակումբը հայտնել է , որ թիմի երեք խաղացող և մեկ աշխատող վարակվել են կորոնավիրուսով: Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ ֆուտբոլիստ հոսպիտալացվել է Սիենայի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունք, երկրորդը և երրորդը տանը կարանտինում են:
Ինչ վերաբերում է ակումբի աշխատակցին, ապա նրան ցածր ջերմաստիճանով տեղափոխել են հիվանդանոց, բայց այժմ նրա վիճակը կայունացել է: Ներկայումս բոլոր խաղացողները, աշխատակիցները և ղեկավարները, ովքեր մասնակցել են թիմի խաղին նախորդ շաբաթավերջին, վերջին 15 օրում գտնվում են կարանտինում:
Հիշեցնենք, որ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 800 դեպք, գրանցվել է 21 մահվան դեպք: Ա Սերիայի 26-րդ տուրի հինգ հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսատեսի ՝ վիրուսի պատճառով: