MLS-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց մեքսիկական «Լեոնին» և դուրս եկավ Կոնկակաֆի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ:
Մեքսիկական թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության էր հասել ամերիկյան թիմի նկատմամբ, սակայն սեփական հարկի տակ ամերիկյան ակումբը գեղեցիկ հաղթանակ տոնեց, իսկ հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Ուրուգվայը ներկայացնող հայազգի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով բավականին տպավորիչ գոլի հեղինակ դարձավ` դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
1/4-ին «Լոս Անջելեսը» երկու հանդիպում կանցկացնի Մեքսիկայի մեկ այլ թիմի` «Կրուզ Ազուլի» հետ:
— Drafts 2.0 (@drafts_2) February 28, 2020