Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկել է 26-րդ տուրը:
Առաջատար «Անադոլու Էֆեսը» մրցակցի հարկի տակ 99-86 հաշվով հաղթեց «Ալբա Բեռլինին» ու շարունակում է մնալ կանոնավոր առաջնության առաջատարը: «Բարսելոնան» ծանրագույն խաղում 82-80 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին ու այս պահին երրորդ հորիզոնականում է:
Մեկ միավորի առավելությամբ՝ 71-70 հաշվով հաղթանակ տոնեց նաև 4-րդ հորիզոնականում գտնվող «Մաքքաբի Թել-Ավիվը»: Իսրայելական թիմը առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ: Մյունխենի «Բավարիան» 77-68 հաշվով պարտության մատնեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»: «Բասկոնիան» էլ 71-56 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»:
Այսօր կկայանան «Խիմկի»-«Լիոն», «Վալենսիա»-«Ֆեներբախչե» և «Ժալգրիս»-«Միլան» խաղերը: