Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը մտադիր է հիմնական թիմի խաղերում օգտագործել 15-ամյա հարձակվող Յուսուֆ Մուկոկոյին, որն իրեն հիանալի է դրսևորել դորտմունդցիների երիտասարդական թիմում:
Հարձակվողը Մ17 տարեկանների առաջնության 28 խաղում 50 գոլ է խփել: Իսկ Մ19-երի առաջնությունում անցկացրած 18 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ:
«Մենք այդպիսի պլան ունենք, բայց դեռ չեմ կարող ասել՝ նա երբ կաշխատի առաջին թիմի հետ: Հնարավոր է՝ մարտին, բայց դեռևս պետք է սպասել»,- ասել է Ֆավրը Goal-ի հետ զրույցում:
«Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 23 տուրից հետո վաստակելով 45 միավոր: Առաջատար «Բավարիային» դորտմունդցիները զիջում են 4 միավորով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին: