Փետրվարի 22-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացել է ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց մրցաշարի երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները։
2-1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին՝ մինչև 15 տարեկանների խմբում երրորդ տեղը զբաղեցրել է «Շիրակ ԱՖԴ» թիմը։ Մրցաշարի հաղթող դարձավ «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին։
Բարձրագույն խմբում երրորդ տեղը զբաղեցրել է «Գյումրի աղջիկներ» թիմը, որը 5-4 հաշվով հաղթել է «Վետերաններին»։ Եզրափակչում «Շիրակ-Հոմենմենը» 4-1 հաշվով հաղթել է «Ալաշկերտ աղջիկներին» և դարձել կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին հաղթողը։
Բարձրագույն խմբում 14 գոլով լավագույն ռմբարկու է ճանաչվել Աննա Դալլաքյանը («Գյումրի աղջիկներ»), Մ15 տ․ խմբում՝ 19 գոլ հեղինակած Լուսինե Կոստանյանը («Ուրարտու աղջիկներ-2»)։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիչները պարգևատրվել են դիպլոմներով, մրցաշարի հաղթող թիմերը՝ գավաթներով։
ArmSport-ի ֆոտոշարքն` այստեղ: