«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը՝ Արսեն Վենգերը, beIN Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Լիվերպուլը» առանց պարտությունների անցնի ամբողջ ընթացիկ Պրեմիեր լիգան:
«Հնարավոր է: Դա կարող է պատահել, այո: Ես չեմ պնդում, որ դա տեղի կունենա, դուք ուզում եք միշտ լինել միակը, ով հատուկ բան է անում, բայց եթե նրանք դա անեն, ես կնշեմ նրանց լավ աշխատանքը»,- ասել է Վենգերը:
Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ թիմը, որը մեկ մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կորցրել՝ «Արսենալն» է: «Զինագործները», Վենգերի գլխավորությամբ, այդ ցուղանիշը սահմանեցին 2003/2004 մրցաշրջանում: