«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Radio Deejay- ի հետ զրույցում նշել է, որ «Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը նրան հիշեցնում է «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին:
«Էրիկսենը կատարյալ կիսապաշտպան է: Նա կարողանում է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում: Ես կարծում եմ, որ նա շատ նման է Պիրլոյին, այնպես որ նա ևս կկարողանա նաև խաղալ հենակետայինի գոտում: Նա շատ լավ է տեսնում խաղադաշտը, բացի այդ, նա ի վիճակի է հեռվից հարվածել»,- ասել է իտալացի մասնագետը: