«Երևան ՖԱ»-ն պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող շարունակել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում մասնակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Երևանը» նույնքան պարտությունից հետո առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Armsport-ը արդեն տեղեկացրել է, որ «Երևան» ակումբի նախկին սեփականատեր Կարեն Հարությանյանը ցանկանում է վերադարձնել ակումբը, ինչի համար դիմել էր դատարան:
Հայտնի է նաև, որ ակումբում եղել են ֆուտբոլիստների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու խնդիրներ: