Իսպանական Լա Լիգայի պաշտոնական կայքը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են`Վալերի Կարպինը, Ալեքսանդր Մոստովոյը և Ֆյոդոր Սմոլովը:
Լուսանկարի տակ գրառում է կատարվել. «Իսպանական ֆուտբոլի նոր Ցարը»:
Հիշեցնենք, որ ժամանակին նման մականվան էր արժանացել Ալեքսանդր Մոստովոյը, ով «Սելտայի» կազմում դարձել է 55 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացավ «Ռեալ Մադրիդ»-«Սելտա» հանդիպումը (2:2)։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ֆյոդոր Սմոլովը։