Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը աջ ծնկի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Երեկ 38-ամյա շվեյցարացին վիրահատվել է։
«Իմ աջ ծունկը անհանգստացնում էր ինձ որոշ ժամանակ։ Ես հույս ունեի, որ ամեն բան կանցնի, սակայն զննումից և իմ թիմի հետ քննարկումներից հետո ես երեկ Շվեյցարիայում ենթարկվեցի վիրահատության։
Վիրահատությունից հետո բժիշկները հաստատել են, որ սա լավագույն որոշումն էր և նրանք վստահ են, որ ես ամբողջությամբ կարող եմ վերականգնվել։
Արդյունքում ես բաց եմ թողնելու Դուբայը, Ինդիան Ուելսը, Բոգոտան, Մայամին և Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Անհամբերությամբ սպասում եմ իմ կորտ վերադարձին խոտի վրա»,-գրել է Ռոջերը սոցիալական ցանցերի իր էջերում։