Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է ձևակերպել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ տնային խաղում ու օգնել դորտմունդցիներին 2:1 հաշվով հաղթանակ տանել:
Նորվեգացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության ընթացքում գոլ է խփում երկու տարբեր թիմերի կազմերում: Ավելի վաղ նա 8 գոլ էր խփել «ՌԲ Լեյպցիգի» կազմում խմբային փուլում:
Հունվարին «Բորուսիա» տեղափոխվելուց հետո նա արդեն աչքի է ընկել Բունդեսլիգայում, Գերմանիայի Գավաթում, իսկ հիմա նա Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ նրա ակտիվում 11 գոլ կա անցկացրած 7 խաղում, ընդ որում այդ 7 խաղերից 6-ում նա գոլ է խփել: