«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատալանտայի» դեմ առաջին խաղի ակնկալիքներով:
«Մենք դիմակայելու ենք շատ հարձակվողական թիմի, նրանք պատահական չեն Ա Սերիայի և Եվրոպայի ամենաարդյունավետ ակումբներից մեկը: «Ատալանտան» փայլուն մրցաշրջան է անցկացնում:
Մենք շատ կադրային խնդիրներ ունենք, բայց մենք կփորձենք հաղթահարել մեր ունեցած ուժերը։ Դժբախտաբար, մեզ տանջում է վնասվածքների «համաճարակը»: Մյուս կողմից, մնացած խաղացողներն իրենք իրենց ուժերը ապացուցելու հիանալի հնարավորություն ունեն: Պարզապես պետք է հարմարվել պայմաններին:
Արտագնա խաղերում մենք ոչ այնքան լավ ենք խաղում, բայց Չեմպիոնների լիգայում հասանք մի քանի լավ արդյունքներիի ՝ հաղթելով Լոնդոնում և Ամստերդամում», — մեջբերում է Սելադեսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այսօր ՝ փետրվարի 19-ին, «Վալենսին» մրցակցի հարկի տակկանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ատալանտայի» դեմ խաղում:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 1,68 գործակցով, «Վալենսիայի» հաղթանակը ՝ 5,1, իսկ ոչ ոքին՝ 4,05։