«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը խոսել է ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատժամիջոցների մասին:
ՈւԵՖԱ-ն «քաղաքաբնակներին» զրկել է առաջիկա երկու մրցաշրջաններում Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից և տուգանել է 30 միլիոն եվրոյով ՝ ֆինանսական խարդախությունների համար:
«Կարծում եմ, որ «Սիթին» կհաղթի: Որոշումը կվերանայվի: Ես չեմ հավատում ՈՒԵՖԱ-ին և կարծում եմ, որ սա անհույս կազմակերպություն է, որը կիրառում է սխալ կարգապահական պատժամիջոցներ:
Կարծում եմ, որ «Սիթին» նրանց կհաղթի դատարաններում: Դատավարությունը հետաձգվելու է, բայց, ի վերջո, «Սիթին» կհաղթի»,- Նևիլին մեջբերում է Sky Sports-ը: