Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Մարիո Գոմեսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ակումբը, տեղեկացնում է Stuttgarter Zeitung-ը:
34-ամյա գերմանացին մտադիր չէ նոր պայմանագիր կնքել գերմանական թիմի հետ և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Հաղորդվում է, որ Գոմեսի գլխավոր պայմանը Բունդեսլիգա վերադառնալն է, հակառակ դեպքում` հարձակվողը կարիերան շարունակելու այլ տարբերակներ կփնտրի:
Հիշեցնենք, որ երկրորդ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 16 հանդիպման և դարձել` 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: