«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարություն է տարածել վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» դիմել է մի ընկերության և 1 մլն եվրո է ծախսել Բարտոմեուի հեղինակության բարելավման և Մեսսիի ու բոլոր այն ֆուտբոլիստների քննդատության համար, ովքեր չեն աջայցում ակումբի ղեկավարությանն ու տնօրենների խորհրդին:
«Բարսելոնան» երբեք որևէ մեկին չի վարձել ինչ-որ մեկին սևացնելու համար: Դա սուտ է: Մենք կպաշտպանենք մեզ, որտեղ որ անհրաժեշտ լինի: Ակումբը դա կանի բոլոր հնարավոր միջոցներով այն մարդկանց մոտ, ովքեր մեզ մեղադրում են նման բաներ անելու համար: Կրկնում եմ՝ դա սուտ է: «Բարսելոնան» ոչ մի դեպքում ֆուտբոլիստներին սևացնող և քննադատող ծառայություններ չէր պատվիրի:
Այո, ճիշտ է, որ 2017 թվականին «Բարսելոնան» սոց.ցանցերի մոնիտորինգի ծառայություն էր պատվիրել: Շատ կազմակերպություններ են աշխատում այդ ուղղությամբ: Հասկանալով իրավիճակը՝ ես անձամբ հրահանգեցի խզել նրանց հետ պայմանագիրը»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: