«Սապդորիայի» ղեկավար կազմում փոփոխություններ են եղել, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Սամպդորիայի» տնօրենների խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Ավելի վաղ իտալական ակումբից հեռացել էր փոխնախագահ Պաուլո Ֆիորենտինան:
Հիմա «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն պետք է ակումբի ղեկավարների նոր կազմ ձևավորել: Ֆերերոն ասում էր, որ պատրաստ է վաճառել ակումբը, բայց միայն վստահելի թեկնածուին: