Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն խոսել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին.
«Ալեքսանդր-Առնոլդը լավագույններից է աշխարհում, դրանում ոչ մի կասկած չկա: Նա հիանալի խաղացող է, ունի նույն որակները, ինչ՝ ես: Նա մեծ պոտենցիալ ունի: Տրենտն ուժեղ ու ունակ խաղացող է, խաղն առաջ է տանում ու «Լիվերպուլին» օգնում է գոլ խփել:
Իմ ու նրա միջև շատ ընդհանրություններ եմ տեսնում: Կասեի, որ նա բրազիլական բնազդ ունի: Պարզ խորհուրդ նրա համար՝ շարունակի՛ր անել այն, ինչ անում ես վերջին մի քանի տարում: Կարիք չկա, որ նա փոխի իր խաղաոճը: Նույնիսկ եթե նա սխալներ է թույլ տա, պետք է շարունակի անել այն, ինչ անում է:
Կարծում եմ՝ Ալեքսանդր-Առնոլդն ունի ամեն ինչ, որպեսզի հաղթի «Ոսկե Գնդակը»: Մենք պետք է փոխենք այն կարծրատիպը, որ «Ոսկե Գնդակ» միայն հարձակման գծի խաղացողներն են ստանում: Մարդիկ պետք է տեսնեն, որ պաշտպանները նույնքան կարևոր են, որքան՝ հարձակվողները»,- Կաֆուի խոսքերն է փոխանցում Mirror-ը: