92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Գալստյանը հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Մինչ այդ Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը գոտեմարտեց ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ և հաղթեց 15։2 հաշվով: