Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունել էր «Լեչչեին»։
29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Ջանլուկա Լապադուլան։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Արկադիուս Միլիկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 61-րդ րոպեին Լապադուլան դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին ևս մեկ անգամ։
82-րդ րոպեին «Լեչչեի» առավելությունը ամրապնդեց Մարկո Մանկոսուն՝ հաշիվը դարձնելով 3-1 հօգուտ հյուրերի։ 90-րդ րոպեին Խոսե Մարիա Կալյեխոնը խփեց մեկ պատասխան գնդակ, սակայն «Նապոլին» ավելին անել չկարողացավ։ «Լեչչեն» հաղթեց 3-2 հաշվով։
Այս արդյունքից հետո «Լեչչեն» միավորների քանակը հասցնում է 22-ի ու 17-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նապոլին» մնում է 30 միավորով։ Գատուզոյի թիմը 11-րդն է։