Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս 2-2 հաշվով ավարտեց «Լեսթերի» հետ հանդիպումը։
Ֆրենկ Լեմպարդի թիմի կազմում դուբլ գրանցեց պաշտպան Անտոնի Ռյուդիգերը։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, 2013 թվականի ապրիլից հետո սա առաջին դեպքն է, երբ «Չելսիի» պաշտպանը դուբլ է գրանցում։
Յոթ տարի առաջ «Ֆուլհեմի» դեմ խաղում դուբլ էր գրանցել Ջոն Տերին։ Թե՛ Տերիի, թե՛ Ռյուդիգերի երկու գոլերն էլ խփվել են գլխով։
«Չելսին» 41 միավորով չորրորդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։